Արարատ համայնքի սեփականությանն է փոխանցվել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Ավշար բնակավայրի Շիրազի փողոց 1/1 և Շիրազի փողոց 2 հասցեներում գտնվող անշարժ գույքերը։ Նշված անշարժ գույքերը վարձակալության իրավունքով տրամադրված են «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար և հիմք ընդունելով «Արարատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի գրությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է 1․ Ընդունել ի գիտություն 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության գործող պայմանագրերը։ 2․ 5 /հինգ/ տարի ժամկետով երկարաձգել 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի ժամկետները։ 3․Համայնքի ղեկավարին՝ «Արարատ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել համաձայնագրեր 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի ժամկետները երկարաձգելու վերաբերյալ՝ վարձակալության պայմանագրերի մյուս պայմանները թողնելով անփոփոխ։ |