Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-31012025-03-0107 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 6-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 61-Ա որոշման 5-րդ կետի բ/ ենթակետի բովանդակությունը <<բ/հողի օտարման գին սահմանել 1122.8քմ x 218 դրամ = 244 770դրամ>> փոխարինել ՝ <<բ/հողի օտարման գին սահմանել 1000քմ x 218 դրամ = 218 000դրամ>> բովանդակությամբ, բ ենթակետից հետո ավելացնել գ/ ենթակետ հետևյալ բովանդակությամբ <<գ/ հողի օտարման գին սահմանել 122.8քմ x 654 = 80 311դրամ >> և <<ընդամենը՝ 371790դրամ>> բառակապակցության փոխարեն կարդալ << ընդամենը՝ 425 331դրամ>> բառակապակցությունը։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: