Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Կարո Սեդրակի Նահապետյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Հ․Թումանյան փողոց տուն 29 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների, դրանց զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,16362հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար հատկացված 0,16հա հողամասը, հատկացվածից ավել օգտագործվող 0,00362հա մակերեսով հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Ալմաստ Հակոբի Փանոսյանի (ծնված՝ 24․09․1952թ.), Վարդուշ Ռոբերտի Փանոսյանիի (ծնված՝ 30․11․1973թ.), Հայկ Ռոբերտի Փանոսյանի (ծնված՝ 05․12․1978թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Արարատ, Հ․Թումանյան փողոց, 29 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների /կառուցված 1965, 1985, 1999, թթ-ին,/ և կառուցման և սպասարկման համար հատկացված 0,16հա մակերեսով հողամասի ու կից ավել օգտագործվող 0,00362հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց տրամադրվող, սահմանազատված հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի։
2․Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք գյուղ Արարատ, Հ․Թումանյան փողոց, 29 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022SJ5GWUU):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: