|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 դեկտեմբերի 2024 թվականի N 2937-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 2922-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով Գևորգ Մելիքի Առաքելյանի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հանգամանքը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․ Համայնքի ղեկավարի 2024թվականի նոյեմբերի 25-ի «Համայնքի մարզիկներին և մարզիչներին խրախուսելու մասին» N 2922-Ա որոշման 8-րդ կետում կատարել փոփոխություն՝ «հորը՝ Գևորգ Մելիքի Առաքելյանին» բառերը փոխարինել «մորը՝ Ժաննա Ռստագեսի Առաքելյանին» բառերով և այսուհետ 8-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «8․ Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Նարե Գևորգի Առաքելյանին պարգևատրել պատվոգրով և 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով /հաշվի առնելով մեդալակրի անչափահաս լինելու փաստը՝ գումարը տրամադրել նրա մորը՝ Ժաննա Ռստագեսի Առաքելյանին/»։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|