Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Սեյրանի Առաքելյանի դիմումը,՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի, իրեն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, գյուղ Երասխ, Երևանյան խճուղի, 32 հասցեն կրող անշարժ գույքը երկու գույքային միավորի բաժանելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնք, գյուղ Երասխ, Երևանյան փողոց, 32 հասցեն կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի, համաձայն հատակագծի:
2.Բաժանվող մաս 1-ի հասցեն թողնել նույնը՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Երևանյան խճուղի, 32 շինություն հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03052XHDNKSU):
3.Բաժանվող մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Երևանյան խճուղի, 32/1 հողամաս հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03052XZFMQEK):
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: