Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ Արարատ համայնքի, ք. Արարատ ՈԿֆ բանավան հասցեում գտնվող անշարժ գույքի պետական գրանցման նպատակով.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի, ք. Արարատ ՈԿՖ բանավան հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0061-0104 ծածկագիրը կրող, 0.88785 հա մակերեսով հողամասի վրա կառուցված կեղտաջրերի մաքրման կայանի առաջնային պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արտաշատ 2 սպասարկման գրասենյակի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 25 000/քսանհինգ հազար / ՀՀ դրամ իրավունքի գրանցում և պետտուրք` 1000/մեկ հազար / ՀՀ դրամ 900005016176 հաշվեհամարին:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161.52 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» և 4822 «Այլ հարկեր ու տուրքեր» հոդվածներով նախատեսված ծախսերից: