Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2024թ. թիվ 2/փ-192 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0061-0104 կադաստրային ծածկագիրը կրող 0.88785 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել՝ էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի՝ Արարատ համայնքի կարիքների համար կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու նպատակով: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |