Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ քաղաքի 8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով,տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Արարատ քաղաքի 8 հասցեում գտնվող , 03-002-0039-0204 կադաստրային ծածկագիրը կրող 4.35 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 4 %-ի չափով, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |