Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ, Գայի փողոց 58/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Մարգարիտ Կագանովիչի Մելքոնյանի դիմումը, համասեփականատեր Լևիկ Հասրաթի Ավետիսյանի համաձայնությունը ինքնակամ կառույցի օրինականացման մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արարատ համայնքի, Արարատ գյուղի, Գայի փողոց 58/1 հասցեում գտնվող, 03-015-0067-0006 ծածկագիրը կրող, քաղաքացի Մարգարիտ Կագանովիչի Մելքոնյանին և Լևիկ Հասրաթի Ավետիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքվ պատկանող 0.102հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տուն՝ 51.8քմ,) ճանաչել օրինական (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2026CEEBQL):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի կառուցապատման հողամասին և դրա վրա առկա շինություններին տրամադրել Արարատ, Արարատ, Գայի փողոց 58/1 հողամաս:
3. Առաջարկել քաղաքացի Մարգարիտ Կագանովիչի Մելքոնյանին և Լևիկ Հասրաթի Ավետիսյանին կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ և 16-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ բնակելի տան օրինականացման գին սահմանել՝ 51.8քմ x 1422 դրամ = 73 660դրամ
4. Օրինականացման համար սահմանված վճարը սույն որոշման ընդունման օրվանից 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: