Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 17 հոկտեմբերի 2025թ. թիվ 116-Ա որոշումը՝ Արարատ համայնք, Արարատ քաղաքի Կոմիտասի փողոց 4 շենք 55 բնակարանը Սենիկ Արկադյայի Բաբայանի երկու անձից բաղկացած ընտանիքին նվիրելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, ք.Արարատ, Կոմիտասի փողոց 4 շենք 55 բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացնել Սենիկ Արկադյայի Բաբայանին և Հերսելյա Սամսոնի Քերիմյանին:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: