Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան1հասցեի բնակիչ՝ Գևորգ Խոսրովի Առաքելյանը իր զբաղեցրած բնակարանը իր յոթ հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 1 հասցեի բնակարանը հատկացվել է Գևորգ Խոսրովի Առաքելյանի յոթ հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը, կինը՝ Սուսաննա Հայկազի Հակոբյանին, տղան՝ Հովհաննես Գևորգի Առաքելյանին, հարսը՝ Սիրարփի Խաչատուրի Սարգսյանին, թոռները՝ Գևորգ Հովհաննեսի Առաքելյանին, Գոռ Հովհաննեսի Առաքելյանին և Սուսաննա Հովհաննեսի Առաքելյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 1 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Գևորգ Խոսրովի Առաքելյանի յոթ հոգուց բաղկացած ընտանիքին ինքը, կինը՝ Սուսաննա Հայկազի Հակոբյանին, տղան՝ Հովհաննես Գևորգի Առաքելյանին, հարսը՝ Սիրարփի Խաչատուրի Սարգսյանին, թոռները՝ Գևորգ Հովհաննեսի Առաքելյանին, Գոռ Հովհաննեսի Առաքելյանին և Սուսաննա Հովհաննեսի Առաքելյանին: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |