Այսօր: Ուրբաթ, 17 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0725-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2026 թվականի N 0725-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և  2002 թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փողելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88 որոշումների պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Հրանուշ Ռոբերտի Սարգսյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, 03-002-0019-0128 կադաստրային  ծածկագրի 0․01493հա մակերեսով հողամասից 0.01219 հա-ի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից հասարակական կառուցապատման հողամասի փոխելու վերաբերյալ, իսկ հողամասում առկա 35.25քմ շինության (ավտոտնակի) գործառնական նշանակությունը՝ որպես հասարակական շինություն, բանջարեղենի առևտրի սրահ օգտագործելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով. որ նշված փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապաման հերթականությունը, հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի ցանկում, չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբեկտների (գոտիների) տարածքներում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբեկտերի կառուցման համար. որոշում եմ.

1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոց 12/1 հասցեի, 03-002-0019-0128 կադաստրային  ծածկագիրը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0.01493հա հողամասից, 0.01219 հա բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման հողամասի, իսկ դրա վրա առկա շինության (ավտոտնակ) գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական շինություն, բանջարեղենի առևտրի սրահ օգտագործելու նպատակով,

2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner