|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2025 թվականի N 23-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 27122024-03-0122 վկայականով գրանցված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Արարատ բնակավայրի Ա․Գրիբոյեդովի փողոց 147/1, թիվ 27122024-03-0083 վկայականով գրանցված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Սուրենավան բնակավայրի Երևանյան խճուղի 1/1 և թիվ 10012025-03-0043 վկայականով գրանցված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Արմաշ 1 հասցեներում գտնվող գազատար խողովակաշարերն ու հենասյունները, բացի այդ թվով 2 (երկու) պահարանային գազակարգավորիչ կետ (ՊԳԿԿ) անժամկետ, անհատույց օգտագործման հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Արարատի ԳԳՄ-ի շահագործմանը։
2․Համայնքի ղեկավարին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր։ |
Կողմ -15 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -8 ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|