Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 3 հասցեի բնակիչ՝ Վարդան Աշոտի Ղուկասյանը իր զբաղեցրած բնակարանը իր հինգ հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 3 հասցեի բնակարանը հատկացվել է Վարդան Աշոտի Ղուկասյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքին, ինքը, աղջիկը՝ Գայանե Վարդանի Ղուկասյանին, թոռները՝ Աննա Արմենի Խաչատրյանին, Հակոբ Արմենի Խաչատրյանին և Մարիանա Արմենի Խաչատրյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 3 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Վարդան Աշոտի Ղուկասյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքին ինքը, աղջիկը՝ Գայանե Վարդանի Ղուկասյանին, թոռները՝ Աննա Արմենի Խաչատրյանին, Հակոբ Արմենի Խաչատրյանին և Մարիանա Արմենի Խաչատրյանին 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |