Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.00116հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 0.7քմ մակերեսով պարիսպը, ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, Արարատ քաղաքի Խ.Աբովյան փողոց 2/14 հասցեում ինքնակամ կառուցված 0.7քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված 0.7քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 202635ATEU):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 0.7քմ մակերեսով տնտեսական շինությանը և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00116 հա մակերեսով հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արարատ, Արարատ, Խ.Աբովյան փողոց, 2/14 հասցեն (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011MDUX8DJ):
4. 0.7քմ մակերեսով պարիսպը և սպասարկման համար առանձնացված 0.00116 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Ռոլանդ Հայկի Մանուկյանին:
5. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ պարսպի օտարման գին սահմանել 0.7քմ x 2844դրամ = 995դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 11.6քմ x 1878 =21 785դրամ
ընդամենը՝ 22 780դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7. Ռոլանդ Հայկի Մանուկյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: