Արարատ համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով և ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման N2 հավելվածի 1.2.1 կետերով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել 2025 թվականի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն 1-ից 8-րդ հավելվածների:
2. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանի հավելված N 6-ով որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: