Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումով, հիմք ընդունելով քաղաքացի Նելլի Ստեփանի Բոլյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, (վկայական N 26082024-03-0089) 0․14826հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի այլ հողերից բնակավայրերի բնակելի կառուցապատման և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Երասխ, Ազատամարտիկների փողոց, 25 հասցեում գտնվող 03-042-0028-0007 ծածկագիրը կրող 0․14826 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: