Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, գ․Սուրենավան բնակավայրում գտնվող Շահեն Գրիգորյանին պատկանող անշարժ գույքը հասցեավորելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գ․Սուրենավան բնակավայրում գտնվող 03-086-0284-0004 կադաստրային ծածկագիրը կրող, առևտրի սրահին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գ․Սուրենավան, Երևանյան խճուղի, 25/2 առևտրի սրահ հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 030112FTXATVD/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: