Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Մերուժան Ցոլակի Գրիգորյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 2.84826 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 03-015-0491-0001 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին 1.Քաղաքացի՝ Մերուժան Ցոլակի Գրիգորյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0491-0001 կադաստրային ծածկագիրը կրող, 2.84826 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել 300000 ՀՀ դրամ: |