| Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  գյուղ Լանջառ   բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-047-0027-0004 ծածկագիրը կրող 0,28 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայրը ենթակա  է  մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.         ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ   Է`   1.     Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Լանջառ բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-047-0027-0004 ծածկագիրը կրող գյուղատնտեսական  նշանակության   0,28 հա մակերեսով  արոտավայրը: 2.    Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 10000   (տաս հազար)ՀՀ դրամ,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000ՀՀ դրամ,  մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%չափով: 3.    Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան: |