ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024Թ. ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 128 ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 178-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Արարատի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից N1 և N2 հավելվածների։ 2․Սահմանել և հաստատել հավելավճար համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար՝ պաշտոնային դրույքաչափի 10%-ի չափով։ 3․Սահմանել և հաստատել հավելավճար՝ ա) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 5-10 /հինգից տաս/ տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ դրույքաչափի 4%-ի չափով: բ) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 10 /տաս/ տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ դրույքաչափի 8%-ի չափով: 4.Ուժը կորցրած ճանաչել 2022 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 128 և 2023թվականի փետրվարի 14-ի թիվ 4 որոշումները։
|