Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել նիստի հետևյալ օրակարգը․ 1) Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 1 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ 2) Արարատի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությանը դրամաշնորհ տրամադրելու մասին։ 3) Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Արարատ Շահումյան 36 հասցեում գտնվող «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից 29,0 քմ մակերեսով տարածք 5 /հինգ/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամին հատկացնելու մասին։ 4)Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2024թվականի թիվ 158-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 5) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2024 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման արդյունքների մասին։ 6) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածներում փոփոխություն կատարելու մասին։ 7) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սահմանամերձ Պարույր Սևակ և Երասխ բնակավայրերի ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ գույքի հարկի ցուցակները հաստատելու և գումարները փոխհատուցելու մասին։ 8) Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։ 9) Արարատ համայնքի գյուղ Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ 10) Արարատ համայնքի գյուղ Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ 11) Արարատ համայնքի Արարատ քաղաք Ղուկասյան 1/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0020-075 կադաստրային ծածկագրիը կրող 0․05098 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 12) Արարատ համայնքի Արարատ քաղաք Մուրացան 14/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0034-0014 կադաստրային ծածկագրիը կրող 0․08331 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 13) Արարատ համայնքի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան թաղամաս 22/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0060-0013 կադաստրային ծածկագրիը կրող 0․04194 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 14) Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0050-0078 կադաստրային ծածկագիրը կրող 0․03849հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 15) Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0452-0032 կադաստրային ծածկագիրը կրող 0․4491 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 16) Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0209-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0․25011 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 17) Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0019-0011 կադաստրային ծածկագիրը կրող 1․0111 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 18) Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավյրերի բնակելի կառուցապատման հողամասերը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 19) Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալությամբ տրամադրելու համաձայնություն տալու մասին։ 20)Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին։ 21) Արարատ համայնքի Արարատ քաղաքի Արարատյան զանգված 17 շենքի բնակարան 3 հասցեում գտնվող գույքի նվիրատվության մասին։ 22) Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 23) Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենանները աճուրդ վաճառքով օտարելու մասին։ 24) «ԱՌԱՓ» ՍՊԸ-ի կողմից ընդերքի օգտագործման համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին։ 25) Արարատ համայնքի 2025թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։ |