Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, գյուղ Ավշար բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Ավշար բնակավայրում՝ Ղազար Անդրանիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող,(վկայականի համար՝ 0142662) 03-013-0105-0007 կադաստրային ծածկագիրը կրող, 0․0998հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Ավշար, Ա.Իսահակյան փողոց, 50 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 030327GQASF3/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: