|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 օգոստոսի 2024 թվականի N 146-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի,18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 12․03․2024 թվականի թիվ 01//01615-2024 գրությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝ 1․Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-078-0133-0006 կադաստրային ծածկագիրը կրող 1,63841 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ դպրոց կառուցելու նպատակով։ 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը։ |
Կողմ -16 ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍԻՄՈՆ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|