Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասի, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ N 286 որոշման 3-րդ մասի <<ը>> կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով հիմք ընդունելով քաղաքացի Պետիկ Խորենի Հովհաննիսյանի դիմումը՝ ինչպես նաև հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արարատ համայնքի, Ավշար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Պետիկ Խորենի Հովհաննիսյանին (ծնված 14.01.1963թ.) նախկինում հատկացրած բնակավայրերի բնակելի կառուցապատման 0․1հա հողամասի հիմքերը` համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի /չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2025FETPJN/:
2.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք գյուղ Ավշար, Ա․Իսահակյան փողոց, 43 հողամաս (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03032UZGRDVM):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: