Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքի   վարչական տարածքի  գյուղ Արարատ   բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0469-0063 ծածկագիրը կրող 12,59021 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  այլ հողատեսքը ենթակա  է  մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.  
ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ   Է`  
1.     Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքի   վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0469-0063 ծածկագիրը կրող գյուղատնտեսական  նշանակության   12,59021 հա մակերեսով այլ  հողատեսք:
2.    Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 5000   (հինգ հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000ՀՀ դրամ,  մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.    Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան: