Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականիի մայիսի 18-ի թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Պ.Սևակ փողոց 58 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Սեդրակ Սերյոժայի Սարգսյանի դիմումը՝ հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունները (բնակելի տուն՝ 72․1քմ, օժանդակ շինություն 231․9քմ, լողավազան 49․8քմ, օժանդակ շինություն 4․0քմ և պարիսպ 14․1քմ) օրինականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 202324UB9Q) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄԵՄ`
1.Քաղաքացի Սեդրակ Սերյոժայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական և ճանաչել քաղաքացի Սեդրակ Սերյոժայի Սարգսյանի սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի գյուղ Արարատ բնակավայրի 900425105153 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
ա/բնակելի տան օրինականացման համար՝ 72․1քմ x 1422դրամ =102 527դրամ
բ/շինություններին օրինականացման համար՝ 299․8քմ x 1422դրամ =426 316դրամ
ընդամենը՝ 528 843դրամ
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: