Այսօր: Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0526-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2026 թվականի N 0526-Ա

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԻՆԸ ԱՅԼ ԱՆՁԻ ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի,«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 11․05․2026 թվականի թիվ 2624 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով քաղաքացի Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Տալ թույլտվություն առ այն, որ Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանը իր անչափահաս որդու Աբրահամ Խաչիկի Հովհաննիսյանի /ծնված 09․08․2013թ./ անունից, համաձայն 11․05․2026 թվականի թիվ 2624 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ որդուն պատկանող ժառանգական գույքը, այն է՝ VAZ 21070 մակնիշի 37 MN 874 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենան, ՀՀ ՆԳՆ Արարատի մարզի ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի իր անվամբ։

2. Տալ թույլտվություն առ այն, որ Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանը իր անչափահաս որդու Աբրահամ Խաչիկի Հովհաննիսյանի /ծնված 09․08․2013թ./ անունից օտարի/վաճառի/ վերջինիս  պատկանող վերոգրյալ ժառանգական գույքը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner