Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, Արմաշ բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, Արմաշ բնակավայրում գտնվող՝ Կարեն Սուրենի Ղազարյանին դատարանի վճռով պատկանող 03-019-0025-0005 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի տանը և հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Վ․Սարգսյան փողոց, 89 /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03042PH4GCDD/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: