Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման արդյունքների վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվությունը. ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի, բ/ ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի: |