Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով, Հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2023թ. ապրիլի 11-ի թիվ 4 հերթական նիստի թիվ 68-Ա որոշումը, ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2023թ. մայիսի 25-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատի համայնքապետարանում 2023թ. մայիսի 25-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի գյուղ Պարույր Սևակ բնակավայրում գտնվող 03-078-0009-0038 կադաստրային ծածկագիրը կրող 0.04848հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասը վաճառել՝ Գեղամ Անուշավանի Ստեփանյանին՝ 232․704 /երկու հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր չորս/ ՀՀ դրամով:
3.Առաջարկել՝ աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացուն մասնակցության հայտի պահանջին համապատասխան, սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր: 4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: