Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Ավետիս Պարգևի Բալյանի դիմումը՝ Արարատ քաղաքի, Աղբյուր Սերոբի փողոց, 18/6 հասցեում գտնվող բնակելի տան հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄԵՄ `
1.Վերականգնել քաղաքի Ավետիս Պարգևի Բալյանի (ծնված՝28․06․1959թ․) սեփականության իրավունքը Արարատ համայնք, քաղաք Արարատ,Աղբյուր Սերոբի փողոց, 18/6 հասցեում գտնվող՝ բնակելի տան /կառուցված 2011թ․/, 0․01616հա մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը` համաձայն կից հատակագծի:
2.Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի՝ չափագրողի կողմից ներկայացված մակերեսները 124․66քմ մակերեսով բնակելի տունը՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,01616հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այդ գույքը, որպես Ավետիս Բալյանի Սեփականության իրավունքը:
3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված բնակելի տանը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե` Արարատ համայնք ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011BHZ6QUD):
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: