Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Ռուբիկ Էդիկի Ասատրյանին անգործունակ ճանաչելու մասին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ համայնքի բնակիչ Էդիկի Ավետիսի Ասատրյանի դիմումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Դատարանի վճռով անգործունակ ճանաչված Արարատ համայնքի գ. Ավշար բնակավայրի, Խաչատրյան 2 հասցեի բնակիչ Ռուբիկ Էդիկի Ասատրյանի նկատմամբ խնամակալ սահմանել հորը՝ Էդիկ Ավետիսի Ասատրյանին։