Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատ համայնք, գյուղ Արարատ Ռ.Վարդանյան փողոց 20 շենք հասցեում բազմաբնակարան շենքի 7 բնակարանի սեփականատեր Ինեսա Ալբերտի Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատի մարզ, Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ռ.Վարդանյան փողոց 20 շենք, բնակարան 7 հասցեն կրող, քաղաքացի Ինեսա Ալբերտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 22.10քմ մակերեսով բնակելի շինությունը ճանաչել օրինական՝ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023AFWC7Z) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով 22.10քմ x427դրամ=9 437դրամ:
բ) ենթակետով սահմանված արժեքների վճարումով 1 միավորի դռան համար 1422դրամ
2.Սույն որոշման 1-ին, կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: