Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Նորիկի Բաբայանի դիմումը՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող, 0.1145հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից՝ հասարակականի, դիմումին կից ներկայացված Արարատի մարզպետի 2026թվականի մայիսի 27-ի թիվ 01//03749-2026 գրությամբ ներկայացված դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխություն կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, Նոյակերտ բնակավայրի, Գ.Լուսավորչի փողոց 53 հասցեում գտնվող 03-066-0008-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.1145հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից փոփոխել հասարակական կառուցապատման՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: