Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 2 հասցեի բնակիչ՝ Ռաֆայել Մերուժանի Ենոքյանը իր զբաղեցրած բնակարանը իր հինգ հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 2 հասցեի բնակարանը հատկացվել է Ռաֆայել Մերուժանի Ենոքյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը, մայրը՝ Ալվարդ Համբարձումի Առաքելյանին, կինը՝ Հայկուշ Վալերիկի Սիմոնյանին, աղջիկները՝ Ալլա Ռաֆայելի Ենոքյանին և Կատերինա Ռաֆայելի Ենոքյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 2 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Ռաֆայել Մերուժանի Ենոքյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքին ինքը, մայրը՝ Ալվարդ Համբարձումի Առաքելյանին, կինը՝ Հայկուշ Վալերիկի Սիմոնյանին, աղջիկները՝ Ալլա Ռաֆայելի Ենոքյանին և Կատերինա Ռաֆայելի Ենոքյանին: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |