Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 3-ի թիվ 2/փ-32 դրական եզրակացությունը, ինչպես նաև Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 12-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ մարզի Արարատ համայնքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող Աշոտ Աբրահամյանի սեփականություն հանդիսացող, 03-019-0237-0115 կադաստրային ծածկագիրը կրող 1.11874հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.01հա հատվածի նպատակային նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ բնակելի տուն կառուցելու համար:
2․Վերոնշյալ 0.1հա հողամասին տրամադրել հասցե գյուղ Արմաշ, Սարալանջի փողոց, 16 հողամաս (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03042C5Z3SFY):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։