Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով․ Արարատ համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2024 թվականի բյուջեն համաձայն հավելվածների, որից 1) եկամուտների գծով՝ 2․461․630,8 հազար դրամ։ 2) ծախսերի գծով՝ 2․461․630,8 հազար դրամ։
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ։ 4) համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի։ 5) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։ 6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։ 7) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։ 8) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։ 9) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6։ 2․ Թույլատրել համայնքի ղեկավարին՝ 1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. 2) սահմանել՝ փոփոխությունների հանրագումարը տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ․ հունվարի 1-ից։ |