Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0502-0015 22.23557 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Արարատ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-015-0502-0015/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 22.23557 հա մակերեսով վարելահողը տրամադրել վարձակալությամբ: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 20000 ՀՀդրամ 1հա-ի համար նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |