Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և ելնելով անհրաժեշտությունւից․ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2026 ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2026թվականի փետրվարի 12-ի թիվ 016-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 052-Ա որոշման հավելված 2-ում կատարել հետևյալ լրացում․ «Տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ»-ը լրացնել շատրվանների սպասարկող մասնագետի 1 /մեկ/ հաստիքով՝ սահմանելով աշխատավարձ՝ 170 000 /մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ։ 2․ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ և հաստատել Արարատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար՝ համաձայն փոփոխված N2 հավելվածի։
|