Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատ համայնք, գ. Սուրենավան, Արցախի փողոց 38 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 3/1 բնակարանի սեփականատեր Մարտուն Շահենի Մկրտչյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատի մարզ, Արարատ համայնք, գ.Սուրենավան, Արցախի փողոց 38 շենք, բնակարան 3/1 հասցեն կրող, քաղաքացի Մարտուն Շահենի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 54.40քմ մակերեսով բնակելի շինությունը և 5 միավորի դռան և պատուհանի ինքնակամ ձևափոխությունը ճանաչել օրինական՝ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023BAJZ4U) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի`
ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով 54.40քմ x 263դրամ=14 308դրամ
բ) ենթակետով սահմանված արժեքների վճարման պայմանով՝ 5 x 874դրամ=4 370դրամ
2.Սույն որոշման 1-ին, կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: