Արարատի համայնքապետարան է դիմել Սաշիկ Հասոյի Քալաշյանը իր և Արարատի մարզի գ․Արարատ բնակավայրի (Արարատ համայնք)միջև 10․04․2018 թվականին կնքված թիվ 1301 անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու խնդրանքով․ Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սաշիկ Հասոյի Քալաշյանի և Արարատի մարզի գ․Արարատ բնակավայրի (Արարատ համայնք) միջև 10․04․2018 թվականին կնքված թիվ 1301 անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 18-րդ կետը և հաշվի առնելով Սաշիկ Քալաշյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1․10․04․2018 թվականի թիվ 1301 անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 5(հինգ) տարի ժամկետով։ 2․Համայնքի ղեկավարին՝ կնքել համաձայնագիր Սաշիկ Քալաշյանի հետ՝ 10․04․2018 թվականի թիվ 1301 անշարժ գույքի վարձակալության պայմանագրի մյուս պայմանները թողնելով անփոփոխ։ |