Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ընտանեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի,«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02.06.2016թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և Նորա Մաքսիմի Մաքայելյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թույլատրել անչափահասներ Միքայել Գնելի Միքաելյանին (ծնված 07․06.2010թ․) և Սուսաննա Գնելի Միքաելյանին (ծնված 04․10.2008թ․) իրենց հոգաբարձուի՝ Նորա Մաքսիմի Միքայելյանի (անձ․ AT0271565, տրված՝ 16.08.2019թ., 026-ի կողմից) համաձայնությամբ նոտարական գրասենյակում երկու գույքային միավորի բաժանել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Արարատի մարզ, Արարատ համայնք գ․Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի փողոց 96 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18112025-03-0027 վկայական) անշարժ գույքը։