Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Մանվել Օղիկյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 03-042-0201-0085 կադաստրային ծածկագիրը կրող 0.8 հա և 03-042-0201-0084 կադաստրային ծածկագիրը կրող 0.8 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացի՝ Մանվել Օղիկյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի գ.Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող , 03-042-0201-0085 կադաստրային ծածկագիրը կրող 0.8 հա և 03-042-0201-0084 կադաստրային ծածկագիրը կրող 0.8 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասերի օտարման գին սահմանել 600000 ՀՀ դրամ յուրաքանչյուրի համար:
ՀՀ դրամ: |