«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2025թ․ համար հաշվարկվել է 65.054.780 /վաթսունհինգ միլիոն հիսունչորս հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի N 71-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած 2025թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Արարատ համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի: 2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը համայնքի համար՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝ 1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /մեզի վերլուծիչ-1 հատ, հիվանդի համապարփակ խնամքի մոնիտոր-5 հատ, վիրաբուժական շարժական լամպ 5 ռեֆլեկտորանի-4 հատ, էլեկտրասրտագրիչ (Biocare iE300)-2 հատ, օտոսկոպ-3 հատ։ 2) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով քաղաք Արարատ, Ավշար, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Պարույր Սևակ, Ուրցաշանջ և Զանգակատուն բնակավայրերում: 3) Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) կառուցում: 3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ: |