Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի»188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2 կետի և 35-րդ կետի «զ» ենթակետի պահանջներով, առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցներ համարվող այն ավտոտնակները ,կրպակները,տաղավարները և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման ու տնօրինման դեպքում,որոնցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի,քաղաքաշինական գոտևորման նախագծերի,հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջների,ապա նշված ինքնակամ կառույցները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրել վարձակալությամբ՝վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի և վարձավճար սահմանել. ա/ավտոտնակների համար 5000 ՀՀ դրամ տարեկան վարձավճար: բ/կրպակների,տաղավարների և այլ համանման շինությունների համար 10000 ՀՀ դրամ տարեկան վարձավճար: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |