Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի Արմաշ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0,55335 հա ընդհանուր մակերեսով կորիզավոր հողատեսքը /ծածկագիր՝ 03-019-0196-0027/ ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի Արմաշ բնակավայրի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,55335 հա մակերեսով կորիզավոր հողատեսքը /ծածկագիր՝ 03-019-0196-0027/: 2. Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 550000 (հինգ հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |