Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտեավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 01//06087-2025 գրությունը, Արարատ համայնքի ավագանին որոշում է.
1. Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Մ.Խորենացու փողոց 121 հասցեում գտնվող, Խաչիկ Մարգարյանի սեփականություն հանդիսացող, 03-013-0098-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.1013 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման հողերի՝ անասնակերերի վաճառակետ կառուցելու նպատակով:
2. Վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: