Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածի,Հայաստանի Հանրապետության«Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենսգրքի» 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով`Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող խորքային հորերի պատշաճ շահագործման և պահպանման ապահովման նպատակով ավագանին որոշում է՝ 1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող Ավշար բնակավայրի 0002,0027 ծածկագիրը կրող,Երասխ բնակավայրի 0295 ծածկագիրը կրող խորքային հորերը իրենց զբաղեցրած համապատասխանաբար՝ Ավշար բնակավայրում գտնվող 03-013-0898-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.0025 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, 03-013-0464-0022 ծածկագիրը կրող 0.004 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքը, Երասխ բնակավայրում գտնվող՝03-042-0030-0019 կադաստրային ծածկագիրը կրող 0․00539 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսքը՝անհատույց օգտագործման իրավունքով ,անժամկետ հանձնել Արարատի Ջրօգտագործողների ընկերությանը: 2.Համայնքի ղեկավարին Արարատի Ջրօգտագործողների ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր։ 3.Ավագանու 14.02.2023թվականի թիվ 5 որոշումը համարել չեղյալ:
|