Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 120
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի ք.Արարատ Սալաքիթի փողոց 58 հողամաս հասցեում   գտնվող,/ ծածկագիր՝ 03-002-0006-0054/  0.041 հա մակերեսով  և Ս.Սպանդարյան փողոց 4/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  բնակավայրերի  նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքերը ենթակա են աճուրդ  վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է.

1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի Արարատ ք.  Սալաքիթի փողոց 58 հողամաս հասցեում  գտնվող, 03-002-0006-0054 ծածակագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի  նշանակության 0.041 հա մակերեսով բնակելի կառուցապատման  հողատեսքը:
2.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի Արարատ ք.  Ս.Սպանդարյան փողոց 4/2 հողամաս հասցեում  գտնվող, 03-002-0014-0118 ծածակագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի  նշանակության 0.005 հա մակերեսով բնակելի կառուցապատման  հողատեսքը:
3.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող  նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner